3D անիմացիա. Մնջախաղ
  • Պրակտիկա անիմացիոն սերիալի վրա
  • Քո անունը տիտրերում
  • Աշխատանք փորձառու սուպերվայզերի հետ
  • Դասընթացի ավարտելուց հետո լիարժեք պորտֆոլիո
Դասընթացի մասին
<<Մնջախաղ>> դասընթացը դա առցանց պրակտիկա է, որը անցնում է Օ.Ս.Ա. ստուդիայի անիմացիոն սերիալի շրջանակներում: Առաջադրանքների փոխարեն ամբողջությամբ ընկղմվում ես իրական 3D-նախագծի պայպլայն: Ամբողջ ուսումնական գործընթացը դառնում է սերիալի մի մաս. այսինքն՝ արդյունքը տեսնելու ես ոչ միայն դու, այլ նաև հեռուստադիտողը (դրվագը դուրս գալուց հետո):
Քեզ սպասում է հետևյալը. աշխատանք փորձառու սուպերվայզերի հետ, ուսում իրական արտադրության ֆորմատում, քո անունը տիտրերու և առաջակարգ նախագիծ քո պորտֆոլիոյի համար, մի խոսքով՝ ամեն ինչ լուրջ է:
Դասընթացի ընթացքում կուսումնասիրենք կերպարային անիմացիա:
Երեք ամսում կսովորենք.

  • Աշխատել մնջախաղի հետ (կեցվածքի կառուցում, ժեստերի լեզու, դիմախաղ, շոթի և ֆիլմի ռիթմ):
  • Օգտագործել տարբեր մոտեցումներ (pose to pose և top-down animation):
  • Աշխատել թիմում:
  • Պահպանել անիմացիայի որակը ամբողջ սերիայի համար:


Դասընթացի նպատակը
Դասընթացի ծրագիրը
Դասընթացի շրջանակներում աշխատելու ենք կերպարային անիմացիայի հետ առանց լիսինգի, մնջախաղի բոլոր հիմնական բաղադրիչներով:
Դասընթացի պլանի օրինակ.
Մաս 1
Նախապատրաստում անիմացիային. ինչպես ճիշտ կարդալ սցենարը, կերպարի ըմբռնում (ինչպես հասկանալ կերպարը), ծանոթություն ռիգգերի հետ, նախապատրաստում ռեֆերենսին:
Մաս 2
Ռեֆերենս. որոնում, նկարահանում, մոնտաժ, ինչ պետք է հաշվի առնել ռեֆերենսի նկարահանման ժամանակ:
Մաս 3
Հիմնական կեցվածքներ. կարուցվածքի օրենքները, որակ VS քանակ:
Մաս 4
Արգելափակում. post-to-post VS top-down – մոտեցումների տարբերություն:
Մաս 5
Մնջախաղ և ժեստերի լեզու. հիմնական տարբերությունները, և ինչպես է այս ամենը աշխատում:
Մաս 6
Դիմախաղ. ընդհանուր VS խոշոր պլաններ, բաց և փակ էմոցիաներ:
Մաս 7
Real/Mix/Cartoon. անիմացիայի ժամանակակիցները:
Մաս 8
Review. ամեն ինչ սուպերվայզերի հետ աշխատանքի մասին, ինչ անել, եթե խմբագրումները չեն աշխատում, սուպերվայզերի կարծիքը շոթի վերաբերյալ:
Մաս 9
Գործընթացի օպտիմալացում. ինչպես ճիշտ բաշխել ժամանակը շոթի վրա:
Մաս 10
Փայլեցում. որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում:
Մաս 11
Լավ շոթի լայֆխակերը և գաղտնիքնի բաղադրիչները:
Մաս 12
Արդյունքների ամփոփում. ուժեղ և թույլ կողմերը, սերիայի դիտում, հրաժեշտի մաղթանք:
Դասընթացի առանձնահատկությունները
1
Ուսուցում փրոդաքշնի շրջանակներում
Վերապատրաստման և պրակտիկայի հնարավորությունն անիմացիոն նախագծի պրոդակշն շրջանակներում։
2
Ֆիդբեք
Սուպերվայզերը միշտ կապի մեջ է:
3
Աշխատանքի հնարավորություն
Այն շրջանավարտներին, ովքեր պատրաստ են ամբողջությամբ ընկղմվել մասնագիտության մեջ, օգնում ենք գտնել աշխատանք անիմացիայի ոլորտում։
Դասընթացի ձևաչափը
Մենք տեսաբաններ չենք, մենք կենտրոնացած ենք գործնականի վրա. այսինքն՝ շատ աշխատանք է լինելու։

Դասընթացը անցկացնում ենք առցանց․ հանդիպում ենք, անցկացնում ենք դասը և հեռանում ենք հստակ առաջադրանքներով։ Շաբաթը մեկ անգամ առցանց հանդիպում ենք նոր դասով և քննարկում արված աշխատանքը. վերլուծում ենք սխալները, ամրապնդում անցածը, բացատրում ենք՝ ինչպես բարձրացնել շոթի որակը։ Երկու շաբաթը մեկ՝ լիարժեք քննարկում․ դիտում ենք բոլոր շոթերը և քննարկում սերիայի առաջընթացը։ Բացի դրանից, ուսանողները մշտապես կապի մեջ են միմյանց և դասընթացավարի հետ։

Խումբը աշխատում է մեկ սերիայի վրա երեք ամսվա ընթացքում․ յուրաքանչյուր սերիա մոտավորապես մեկ րոպե է։ Ուսանողի կողմից ստեղծած բոլոր շոթերը մտնում են իր պրոֆեսիոնալ ժապավենի (reel) մեջ։


Սոֆտ
Autodesk Maya դա ռուսական և օտարերկրյա անիմացիոն ստուդիաների, ֆիլմերի և խաղերի մասնագետների տեխնիկական գործիքն է: Կարևոր կետը դա սոֆտին տիրապետելու դասընթացը չէ, այլ ծրագիրն է, որը վերապատրաստում է անիմատորներին ։ Մենք դասավանդում ենք սկզբունք, մտածողություն, կոնկրետ հմտություններ, ոչ թե կոճակներ։ Եթե ցանկանաք ստացած գիտելիքները փոխանցել այլ ծրագիր, դժվարություններ չեն առջանա։ Օ․Ս․Ա․ ստուդիոն սոֆտ ծրագով չի ապահովում։
Արդյունքը
Նախքան դասընթացը դու սկսնակ անիմատոր ես, հետո դառնում ես ստաժոր, ով անցնում է պրակտիկա՝ մասնակցելով իրական մուլտի ստեղծմանը՝ ձեռք բերելով հմտություններ փորձառու սուպերվայզերների կողմից, պորտֆոլիոյի համար պատրաստ սերիայով։ Համարիր, որ դա աշխատանքային ստաժի սկիզբն է։
Հեռանկարներ
Դու կարող ես մնալ խմբում նյութի ամրապնդման նպատակով կամ անցնել հաջորդ փուլ։ Բոլոր վիդեոդասերը մնում են ստաժորների մոտ անսահմանափակ, իսկ իրենց կոնտակտներն ու պորտֆոլիոն պահվում են Օ․Ս․Ա․ ստուդիայի բազայում։ Լավագույն ուսանողները կհրավիրվեն շարունակելու աշխատել թիմում։
Ում համար է նախատեսված դասընթացը
Դասընթացը այն մարդկանց համար է, ովքեր սիրահարված են անիմացիային ու ունեն բազային գիտելիքներ։

Ամենաքիչը ինչին կտիրապետեք դասընթացի ավարտին. timing, spacing, overlap, walk, poses, demo reel: Դասընթացը հարմար է նաև ավելի առաջադեմ անիմատորների համար, ովքեր ցանկանում են աշխատել իրական անիմացիոն աշխատանքների վրա և ձեռք կբերեք փորձառու սուպերվայզերների հմտություններ:
Ինչին եք դուք տիրապետելու
Օ․Ս․Ա․ ստուդիան ներկա պահին պատրաստվում է թողարկել «Իմ տատիկը ծխում է չիբուխ» անիմացիոն սերիալը, և ստաժորները արդեն իսկ մասնակցում են այդ սերիալի ստեղծմանը։
Тизер
Это - пример сцены, над которой аниматоры работают в рамках стажировки.
* Цена указана для физических лиц.
Մեր սուպերվայզերները
Վահրամ Ալթունյան
3D-անիմատոր
3D ոլորտում աշխատում եմ 2009 թվականից: Աշխատել եմ BetConstruct ընկերությունում որպես Lead Animator; Studio OAM-ում, "Jingliks" պռոյեկտի վրա որպես Lead Animator; ներկայումս աշխատում եմ Studio Paravoz-ում, "Koschey" պռոյեկտի վրա որպես Senior Animator: Աշխատել եմ նաև տարբեր պռոյեկտների վրա:
Մասնակցել եմ բազմաթիվ անհատական օնլայն դասընթացների և սեմինարների:




Գործընկերները իմ մասին
Գրանցվեք դասընթացին կամ ստացեք խորհրդատվություն հենց հիմա
Ссылка на шоурил или портфолио, если есть
Дополнительная информация
Вы соглашаетесь на нашу политику обработки персональных данных
Made on
Tilda